Վաշինգտոնի արվարձաններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
copy image url

Վաշինգտոնի արվարձաններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները

Արտաքին 3 տարի առաջ - 12:47 30-10-2021

Վիրջինիայի ոստիկանությունը հաղորդումներ է ստացել Վաշինգտոնի մերձակայքում գտնվող առևտրի կենտրոնների համար հնարավոր սպառնալիքի մասին, ուստի որոշվել է ուժեղացնել իրավապահների ներկայությունը ԱՄՆ մայրաքաղաքի արվարձաններում, հաղորդում է CBS-ը։

Նշվում է, որ սպառնալիքը կարող է կապված լինել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ։ Ոստիկանությունը հաստատել է անվտանգության ուժեղացված միջոցառումների մասին տեղեկությունը։

CBS-ը հավելում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ուժեղացված հսկողությունը կշարունակվի առնվազն մինչև այս հանգստյան օրերի ավարտը. ԱՄՆ-ում այժմ տոնում են Հելոուինը, իսկ Վիրջինիայի նահանգապետի ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 2-ին։

Ամենից շատ դիտված