ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Մոսկվան ու Վաշինգտոնը պայմանավորվել են կիբերոլորտում տեղի ունեցող միջադեպերի մասին միմյանց տեղեկացնելու վերաբերյալ։
Մշտական ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը վերսկսել են կիբերանվտանգության շուրջ երկխոսությունը։ Նա հավելել է, որ Կրեմլը իր շահն ունի Սպիտակ տան գործողություններին տեղյակ լինելու հարցում։
Նեբենզյան հայտնել է, որ կողմերը նաև կիբերոլորտում պատասխանատվության վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի նախագիծ են նախապատրաստել։