Մեծ Բրիտանիան՝ երեխաների շրջանում զանգվածային կորոնավիրուսի «օգուտի» մասին. համաճարակը կանգ է առնում
copy image url

Մեծ Բրիտանիան՝ երեխաների շրջանում զանգվածային կորոնավիրուսի «օգուտի» մասին. համաճարակը կանգ է առնում

Արտաքին 3 տարի առաջ - 15:38 27-10-2021

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման գործում կօգնի երիտասարդության ներկայացուցիչների շրջանում վարակվածության բարձր մակարդակը։ Այս մասին հայտնել է Արտակարգ իրավիճակների հարցերով գիտա-խորհրդատվական խմբի անդամ, Լոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի պրոֆեսոր Ջոն Էդմունդսը։

Նրա խոսքով, վերջին ամիսներին Միացյալ Թագավորությունում երեխաների շրջանում գրանցվել են հիվանդության ահռելի քանակությամբ դեպքեր։ Տեղի ունեցածը հանգեցրել է նրանց իմունիտետի բարձր մակարդակի ի հայտ գալուն։ Այս իրավիճակը կարող է հանգեցնել հիվանդացության նվազմանը ողջ երկրում։ Այսպիսով, Բրիտանիայի տարածքում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի թիվը նվազում է երիտասարդների բնական իմունիտետի շնորհիվ, գրում է Daily Mail-ը։

BBC-ի Radio 4 ծրագրին տված հարցազրույցում Էդմունդսն ասել է, որ տարբեր գիտական ​​մոդելների ընդհանուր տվյալները ցույց են տալիս, որ վարակման դեպքերը կարող են նվազել առաջիկա շաբաթների ընթացքում:

Ամենից շատ դիտված