Սաակաշվիլիի նկատմամբ բանտում նոր սահմանափակումներ են մտցրել. պատգամավոր
copy image url

Սաակաշվիլիի նկատմամբ բանտում նոր սահմանափակումներ են մտցրել. պատգամավոր

Արտաքին 3 տարի առաջ - 19:03 26-10-2021

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության գործադիր քարտուղար, պատգամավոր Կոբա Նակոպիայի տեղեկատվությամբ՝ Ռուսթավիի №12 բանտի վարչակազմը վերանորոգում է կատարել և մթնեցրել Միխեիլ Սաակաշվիլիի հարկի պատուհանները, որպեսզի կողմնակիցները նախկին նախագահին չկարողանան տեսնել փողոցից։

Միաժամանակ, ինչպես նշել է Նակոպիան լրագրողների հետ զրույցում, բոլոր անձանց, բացառությամբ փաստաբանների, արգելվել է բանտից դուրս բերել Սաակաշվիլիի նամակները, գրում է «Ինտերպրեսսնյուս»-ը։

Նակոպիայի կարծիքով՝ իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչներն արդեն վախենում են Սաակաշվիլիի գրած նամակներից, ուստի, թույլ տալով նրա տեղափոխությունը քաղաքացիական հիվանդանոց, «նրանք կընկնեն խուճապի մեջ»։