Բեզոսի ընկերությունը հայտարարել է սեփական Orbital Reef տիեզերակայանի կառուցման մասին
copy image url

Բեզոսի ընկերությունը հայտարարել է սեփական Orbital Reef տիեզերակայանի կառուցման մասին

Արտաքին 3 տարի առաջ - 13:27 26-10-2021

Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերությունը և Sierra Space-ը սկսել են իրենց սեփական տիեզերականի կառուցումը, որը կօգտագործվի նաև առևտրային նպատակներով: Այս մասին հաղորդվում է Blue Origin-ի կայքում։

Կայանի անվանումն արդեն որոշված է։ Այն կկոչվի Orbital Reef: Նախատեսվում է այն տեղակայել ցածր մերձերկրային ուղեծրում։ Գործարկումը նախատեսված է 2020-ականների երկրորդ կեսին։

Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ Orbital Reef-ը կգործի որպես «խառը օգտագործման բիզնես պարկ»: Այստեղ տեղ կգնտվի և հետազոտողների, և գործարարների, և զբոսաշրջիկների, և ընկերության այլ հաճախորդների համար։

Blue Origin-ը և Sierra Space-ը նախատեսում են նրանց ծառայությունների ամբողջական շրջանակ տրամադրել, ներառյալ՝ փոխադրումը, լոգիստիկան, տիեզերքում տեղակայումը և այլն:

Ամենից շատ դիտված