Գլոբալ տաքացումը ԱՄՆ-ին պատճառել է $100 միլիարդի վնաս. Բայդեն
copy image url

Գլոբալ տաքացումը ԱՄՆ-ին պատճառել է $100 միլիարդի վնաս. Բայդեն

Արտաքին 3 տարի առաջ - 14:17 26-10-2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ գլոբալ տաքացումից վնասը, որը երկիրը կրել է 2021 թվականին, կազմում է մոտ $100 միլիարդ:

«Միայն այս տարի գլոբալ տաքացումը մեզ հասցրել է ավելի քան $1 տրիլիոնի վնաս, կներեք՝ $100 միլիարդի»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ շփոթելով։

Նշենք, որ Բայդենն այս հայտարարությունն արել է Նյու Ջերսի նահանգում, որը տուժել է «Իդա» անցած փոթորկից։ Նրա կարծիքով՝ տարերքի մոլեգնումը կապված է կլիմայի փոփոխության հետ։

Նա նաև նշել է, որ վերջին տասնամյակի ընթացքում նահանգում գրանցվել է 24 «արտակարգ եղանակային երևույթ»:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի