ՀՀ որոշ ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում
copy image url

ՀՀ որոշ ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում

Ներքին 3 տարի առաջ - 17:27 25-10-2021

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ ժամը 17։00-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում և Թալին-Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին թույլ ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Ամենից շատ դիտված