Արցախում հոկտեմբերի 23-ին կատարվել է 142 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք է գրանցվել:
Ինչպես տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին ստացիոնար բուժում է ստանում 105 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 52-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
«Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 15637 քաղաքացու հետազոտություն, որից 1641-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։