Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ այսօր առավոտյան ժամը 08։00-ին Ուզբեկստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Ընտրատեղամասերը կփակվեն երեկոյան 20։00-ին։
Իրենց թեկնածուներին են գրանցել հինգ քաղաքական կուսակցություններ։
Փորձագետների կարծիքով՝ հաղթանակի գլխավոր թեկնածուն է նախկին նախագահ՝ 64-ամյա Շավքաթ Միրիևը, որն առաջադրվել է Ուզբեկստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության կողմից: Նա կողմ է Ուղբեկաստանի հիմնական գործընկերների՝ Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի ու Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցության ընդլայնմանն, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության հետ ինտեգրմանը:
Ուզբեկստանի ԿԸՀ տվյալներով՝ ընտրացուցակում ներառված է 19,86 միլիոն մարդ, ձևավորվել է 14 շրջանային ընտրահանձնաժողով, ստեղծվել է 10 760 ընտրատեղամաս: Հաղթանակի համար թեկնածուն պետք է հավաքի ձայների ավելի քան 50 տոկոսը: Ընտրողների մասնակցությունը պետք է կազմի 33 տոկոս: