Պուտինը նշել է իր աշխատանքի ամենակարեւոր արդյունքը
copy image url

Պուտինը նշել է իր աշխատանքի ամենակարեւոր արդյունքը

Արտաքին 3 տարի առաջ - 23:37 21-10-2021

Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինն ասել է, որ չի մտածում պատմության մեջ իր դերի մասին. դա կարող է խանգարել որոշումների կայացմանը, բայց նա վստահ է, որ իր աշխատանքը որպես նախագահ որոշակի արդյունքներ է տալիս։ Պուտինն այս մասին ասել է Վալդայ ֆորումում։

Նրա խոսքով` հիմնական ձեռքբերումներից մեկը ազգային աղքատության մակարդակի կրկնակի կրճատումն է։

«Մենք աղքատության շեմից ցածր 40 միլիոն մարդ ունեինք, այսօր այդ թիվը էլի շատ է՝ 19-ից ավելի կամ 20 միլիոն տարբեր հաշվարկներով, բայց դա 40 միլիոն չէ: Սա, թերեւս, ամենակարեւոր արդյունքն է»,- ասել է նախագահը։

Պուտինն իր արժանիքն է համարում նաև տնտեսության վերականգնումը, ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարը և տարածաշրջանային կանոնադրությունները դաշնային օրենսդրությանը համապատասխանեցնելը:

Ավելի վաղ նախագահը հայտարարել էր Ռուսաստանում սոցիալական պետություն կառուցելու անհրաժեշտության մասին։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի