Հարավային Կորեայի հեռուստատեսությունը ուղիղ եթերում հեռարձակել է Սեուլից 470 կմ հեռավորության վրա գտնվող Կոհըն քաղաքի «Նարո» տիեզերակայանից «Նուրի» հրթիռակրի արձակման մեկնարկը: Այս հրթիռը մշակվել է 2010 թվականից և դարձել Հարավային Կորեայի սեփական արտադրության առաջին հրթիռակիրը:
Հրթիռն ինքնին կշռում է 200 տոննա։ Այն ունակ է ուղեծիր տեղափոխել մինչև մեկուկես տոննա քաշով արբանյակներ:
Հարավային Կորեան 2013 թվականին արդեն արձակել է երկաստիճան «Նարո» հրթիռը, որը 100 կիլոգրամանոց արբանյակ է տեղափոխել ուղեծիր: Բայց այդ հրթիռը կառուցվել էր Ռուսաստանի հետ համագործակցությամբ։