Վրաստանը ժամանակավոր մեկուսացման կետեր է բացել սահմանային չորս անցակետերում
copy image url

Վրաստանը ժամանակավոր մեկուսացման կետեր է բացել սահմանային չորս անցակետերում

Արտաքին 3 տարի առաջ - 14:25 21-10-2021

Վրաստանի սահմանային չորս անցակետերում ժամանակավոր մեկուսացման կետեր են բացվել կորոնավիրուսով վարակվածությունը հաստատված կամ դեռևս կասկածվող անձանց համար: Դրանք են՝ Թբիլիսիի միջազգային օդանավակայանը, Սարպիի անցակետը (վրաց-թուրքական սահման), Կրասնի Մոստ անցակետը (վրաց-ադրբեջանական սահման) և Սադախլո-ավտոճանապարհային անցակետը (վրաց-հայկական սահման):

Վարակի հայտնաբերման կամ կասկածի դեպքում սահմանը հատող քաղաքացիները կտեղափոխվեն մեկուսացված տարածք:

«Վրաստանում սահմանների և միգրացիայի կայուն կառավարման ապահովում» ծրագիրն իրականացվել է Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից՝ Եվրամիության ֆինանսական աջակցությամբ և Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությամբ:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի