ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Facebook-ի իր էջում հրապարակել է գրող, քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանի մասին դեռևս 1996 թվականին հնչեցրած կարծիքն ու Սիրադեղյանի արձագանքը։
«Վանոն սովորական մարդ չէ, քաղաքական գործիչ չէ, պետական պաշտոնյա չէ։ Վանոն արտիստ է, երևույթ, տարերք։ Նրա հախուռնության տակ թաքնված է նրբազգաց հոգի և խորագետ զննող։ Նրա աչքից չի վրիպում «ֆալշ»-ը, «սուռոգատ»-ը, «էռզաց»-ը։ Վանոն Վանո է»,-ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը։
Նրա խոսքերին մեկ տարի անց անդրադարձել է Վանո Սիրադեղյանը։
«Ավելի լավ, քան նախագահն է վերջերս ասել Սիրադեղյանի մասին, ոչ ոք չի ասել: «Վանո Սիրադեղյանը քաղաքական գործիչ չի... Նա երևույթ է»: Ինձ թվում է` լավ է գնահատել»,-ասել է Սիրադեղյանը 1997 թվականին։