Հայաստանի և Սիերա Լեոնեի միջև համագործակցությանը նոր լիցք կհաղորդվի
copy image url

Հայաստանի և Սիերա Լեոնեի միջև համագործակցությանը նոր լիցք կհաղորդվի

Ներքին 3 տարի առաջ - 14:12 20-10-2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սիերա Լեոնեի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալի Բադարա Կամարան (նստավայրը՝ Թեհրան): Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել Ալի Բադարա Կամարային և հույս հայտնել, որ նա, որպես Հայաստանում Սիերա Լեոնեի առաջին դեսպան, իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև կապերի զարգացմանը:

Անդրադառնալով համագործակցության հեռանկարային ուղղություններին՝ զրուցակիցները մասնավորապես առանձնացրել են կրթության և գիտության, մշակույթի ոլորտները: Խոսվել է նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում երկու երկրների միջև փոխգործակցության կարևորության մասին:

Դեսպան Ալի Բադարա Կամարան վստահեցրել է, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանքեր կներդնի Հայաստանի և Սիերա Լեոնեի միջև համագործակցությանը նոր լիցք հաղորդելու համար:

Ամենից շատ դիտված