Չեխիայում քննարկվում է Զեմանին առողջական պատճառներով նախագահական լիազորություններից զրկելու հարցը
copy image url

Չեխիայում քննարկվում է Զեմանին առողջական պատճառներով նախագահական լիազորություններից զրկելու հարցը

Արտաքին 3 տարի առաջ - 13:58 19-10-2021

Պրահայի ժամանակով ժամը 10:00 -ին (Երևանի ժամանակով 12:00) Չեխիայի Սենատի սահմանադրական հանձնաժողովը սկսել է քննարկել նախագահ Միլոշ Զեմանին իր լիազորություններից հեռացնելու հարցը:

Ավելի վաղ Չեխիայի Սենատի խոսնակ Միլոշ Վիստրչիլը, հղում անելով Պրահայի ռազմական հոսպիտալին, ասել էր, որ Զեմանը չի կարող կատարել իր պարտականությունները: Միևնույն ժամանակ, չի բացառվում, որ նա հետագայում կարողանա վերադառնալ իր պարտականությունների կատարմանը:

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, ծանր վիճակում հոսպիտալացված Զեմանը տառապում է լյարդային էնցեֆալոպաթիայով: Ախտորոշումը դեռևս պաշտոնապես չի հայտարարվել:

Ամենից շատ դիտված