Ճապոնիայի վարչապետ Կիսիդան ընդհատել է աշխատանքային ուղևորությունը՝ հյուսիսկորեական հրթիռների արձակման պատճառով
copy image url

Ճապոնիայի վարչապետ Կիսիդան ընդհատել է աշխատանքային ուղևորությունը՝ հյուսիսկորեական հրթիռների արձակման պատճառով

Արտաքին 3 տարի առաջ - 10:29 19-10-2021

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան դադարեցրել է իր ուղևորությունները երկրի մարզեր և վերադարձել է Տոկիո: Վարչապետն այս որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել, որն ընկել է Ճապոնական ծովում:

Տեղական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ սպասվում է, որ Կիսիդան այսօր Ճապոնիայի ազգային անվտանգության խորհրդի նիստ կհրավիրի՝ միջադեպը քննարկելու համար:

Մի քանի ժամ առաջ ԿԺԴՀ-ն հրթիռ է արձակել Ճապոնիայի ուղղությամբ: Այժմ երկրի իշխանությունները տեղեկատվություն են հավաքում արձակման, հրթիռի տեսակի և դրա ազդեցության գոտու վերաբերյալ: «Ռենհապ» գործակալության տվյալներով՝ արձակված հրթիռը թռել է 430-450 կմ՝ հասնելով 60 կմ բարձրության:

Ամենից շատ դիտված