Անվանվել են 2021 թվականի ամենաանվտանգ քրոսովերները
copy image url

Անվանվել են 2021 թվականի ամենաանվտանգ քրոսովերները

Արտաքին 3 տարի առաջ - 18:10 18-10-2021

Ավտոճանապարհների անվտանգության ամերիկյան ապահովագրական ինստիտուտը (Insurance Institute for Highway Safety, IIHS) ընտրել է ամենաանվտանգ քրոսովերները՝ քրաշ-թեստերի արդյունքների, տրանսպորտային միջոցների անվտանգության համակարգերի և լուսարձակների աշխատանքի հիման վրա: SUV սեգմենտի այս ավտոմեքենաները ստացել են Top Safety Pick+ բարձրագույն մրցանակը, գրում է Gazeta.Ru-ն:

SUV կոմպակտ սեգմենտի ամենաանվտանգ մոդելներն են Chevrolet Trailblazer-ը, Hyundai Tucson-ը, Mazda CX-5-ը, Subaru Forester-ը և Volxo XC40-ը:

Միջին չափի քրոսովերների ցանկը ներառում է Hyundai Palisade և Santa Fe, Mazda CX-9, Nissan Murano և Toyota Highlander մոդելները:

Ըստ IIHS- ի, ամենաանվտանգ պրեմիում միջին չափի քրոսովերներն են Audi Q5 և Q5 Sportback, Cadillac XT6, Genesis GV70 և GV80, Lexus NX, Mercedes-Benz GLE, սովորական և հիբրիդ Volvo XC60 և XC90 մոդելները: Էլեկտրական Audi e-tron-ը և e-tron Sportback-ը նույնպես բարձր մրցանակի են արժանացել:

Ամենից շատ դիտված