Երգչուհի Վերա Բրեժնևայի կրտսեր դուստրը՝ 12-ամյա Սառա Կիպերմանը, Instagram-ի «սթորիզ»-ում հրապարակել է իր հարազատ հոր՝ գործարար Միխայիլ Կիպերմանի հետ համատեղ լուսանկար: Հիշեցնենք, որ Բրեժնևան ամուսնացած էր Կիպերմանի հետ 2006-2012 թվականներին: 2009 թվականին լույս աշխարհ է եկել Սառան: Երգչուհին ունի նաև ավագ դուստր՝ Սոնյան, որը ծնվել է Վիտալի Վոյչենկոյի հետ ամուսնությունից:
Ամուսնալուծությունից որոշ ժամանակ անց Կիպերմանը կրկին ամուսնացել է: Այժմ նա մեծացնում է երկու փոքր երեխաների: Բրեժնևան, դատելով ամեն ինչից, շարունակում է շփվել նախկին ամուսնու հետ և չի խանգարում դա անել նաև դստերը: Այժմ Կիպերմանը 51 տարեկան է:
Սառան, ով արտաքնապես շատ է հասունացել, եկել էր հոր մոտ, որպեսզի շնորհավորեր նրան ծննդյան օրվա կապակցությամբ:
Բրեժնևան 2015 թվականից ամուսնացած է պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեի հետ: Նրանք ընդհանուր երեխաներ չունեն: