Ուսուցչուհին տարրական դպրոցի աշակերտներին կանեփով կոնֆետներ է հյուրասիրել
copy image url

Ուսուցչուհին տարրական դպրոցի աշակերտներին կանեփով կոնֆետներ է հյուրասիրել

Արտաքին 3 տարի առաջ - 13:17 16-10-2021

ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգում տարրական դպրոցի ուսուցչուհին աշակերտներին կանեփով կոնֆետներ է հյուրասիրել: «Խրախուսման տուփում» գտնվող ոչ սովորական քաղցրավենիքից ուսուցչուհին թույլ է տվել օգտվել միայն լավ վարքի դեպքում, հաղորդում է Fox News-ը:

27-ամյա Վիկտորիա Ֆարիշ Վայսն այժմ մեղադրվում է թմրանյութ պահելու մեջ: Այս նահանգի օրենքների համաձայն կանեփը I կարգի թմրանյութ է համարվում:

Կնոջ տանը կատարված խուզարկության ժամանակ կոնֆետների փաթեթներ են հայտնաբերվել, որոնք նման են եղել դասարանում հայտնաբերվածին: Հետախույզները հաղորդել են, որ ԱՄՆ-ում կանեփ պարունակող արտադրանքը հաճախ են փաթեթավորում հայտնի ապրանքանիշերի կոնֆետների փաթեթավորմամբ:

Դպրոցի ղեկավարությունը շտապել է աշխատանքից ազատել ուսուցչուհուն: Նրանք հայտարարել են, որ ցանկացած սովորողի անվտանգությունն առաջնահերթություն է: Իսկ ուսուցչի վարքագիծն անընդունելի է, քանի որ այն սպառնացել է երեխաների բարեկեցությանը:

Ամենից շատ դիտված