Կանայք չպետք է հայտնվեն ընտանիքի և աշխատանքի միջև ընտրության առաջ. Պուտին
copy image url

Կանայք չպետք է հայտնվեն ընտանիքի և աշխատանքի միջև ընտրության առաջ. Պուտին

Արտաքին 3 տարի առաջ - 18:18 14-10-2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կանայք ավելի ու ավելի ծանրակշիռ դեր են կատարում հասարակության կյանքում, և նրանք չպետք է հայտնվեն ընտանիքի և աշխատանքի միջև ընտրության առաջ: Այս մասին նա ասել է Սանկտ Պետերբուրգում Եվրասիական կանանց երրորդ ֆորումում:

«Ժամանակակից, դինամիկ փոփոխվող աշխարհը նոր խնդիրներ է դնում հասարակության, պետության առջև: Իրենց որոշման մեջ կանայք ավելի ծանրակշիռ դեր են կատարում»,- ասել է Պուտինը:

Այդ խնդիրների շարքում նա նշել է բնապահպանության, տնտեսական զարգացման, կլիմայական օրակարգի հարցերը, կրթության նկատմամբ՝ որպես գործընթացի, նոր մոտեցումը, որն ուղեկցում է մարդուն իր ամբողջ կյանքի ընթացքում:

Պուտինը հավելել է, որ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որպեսզի կանայք ստիպված չլինեն ընտրություն կատարել ընտանիքի և մասնագիտության միջև:

Ամենից շատ դիտված