Խաղողագործները պետք է ձևավորեն որևէ ասոցիացիա․Նիկոլ Փաշինյան
copy image url

Խաղողագործները պետք է ձևավորեն որևէ ասոցիացիա․Նիկոլ Փաշինյան

Խոսք 3 տարի առաջ - 14:19 14-10-2021

Վարչապետ Նիկլ Փաշինյանը անհրաժեշտ է համարում խաղողագործների միավորումը և ասոցիացիաների ստեղծումը: Այդ մասին վարչապետը նշեց կառավարության նիստում՝ անդրադառնալով գյուղոլորտում առկա խնդիրներին:

«Խաղողագործները պետք է ձևավորեն որևէ ասոցիացիա, որ կարողանան մյուս տարվա համար բանակցել մթերողների հետ ու անհրաժեշտության դեպքում նաև կառավարության առաջ հարցեր բարձրացնել աշխատանքային մակարդակում։ Ամեն անգամ գալ ու օգոստոսին հիշել, որ խաղողի մթերման խնդիր կա...», - ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ այդքան էլ ճիշտ չէ, որպեսզի կառավարությունն ընկերություններին ասի. «Գիտե՞ք ինչ, այսքանով պետք է մթերեք»:

«Դա խաղող արտադրողների ու մթերողների բանակցությունների ու շուկայական հարաբերությունների կարգավորման հարց է: Սա գյուղատնտեսական ինստիտուտների համակարգերի կայացման առումով շատ կարևոր է»,- ասաց կառավարության ղեկավարը

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ

Ձեզ գուցե հետաքրքրի