Պատրիարք Կիրիլը հայտարարել է, որ քաղաքական գործոնը խանգարում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը
copy image url

Պատրիարք Կիրիլը հայտարարել է, որ քաղաքական գործոնը խանգարում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը

Ներքին 3 տարի առաջ - 10:12 13-10-2021

Քաղաքական գործոնի գերիշխումը բարդացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը:

«Այսօր մենք ստիպված ենք քննարկել շատ բարդ հարցեր, որոնք թեև կրոնական առաջնորդների օրակարգում են, բայց, այդուհանդերձ, տարբեր չափումներ ունեն, այդ թվում՝ քաղաքական: Դրանց թվում, երբ խոսքը ռազմական հակամարտության հաղթահարման մասին է՝ քաղաքական գործոնն առկա է: Երբեմն, երբ այդ գործոնը շատ է գերիշխում է, բանակցությունները դժվարանում են», - ասել է Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդը:

Պատրիարք Կիրիլի խոսքով՝ նման բարդ խնդիրների քննարկման ժամանակ կրոնական առաջնորդների առավելությունը ընդհանուր հիմքն է:

«Մեր հավատն առ Աստված, արժեքների համակարգը բարոյական է, միմյանց հանդեպ կա վստահություն, և դա, իհարկե, շատ բարենպաստ միջավայր է ստեղծում», - ասել է Կիրիլ Առաջինը:

Մոսկվայում, Համայն Ռուսիո պատրիարքի Կիրիլի և Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի երկկողմ հանդիպումից բացի, տեղի կունենա նաև պատրիարք Կիրիլի, Փաշազադեի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եռակողմ հանդիպումը, որը նվիրված կլինի Արցախյան հակամարտության կարգավորման թեմային:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի