Արցախի Հանրապետության կառավարության կողմից մշակվում է աջակցության նոր ծրագիր, որով նախատեսվում է ընթացիկ տարվա դեկտեմբեր ամսում 50 000 ՀՀ դրամի չափով միանվագ ֆինանսական աջակցություն տրամադրել հետևյալ սոցիալական խմբերին պատկանող անձանց.
2021 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակառու հանդիսացող անձինք,
պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձինք,
2021 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ 18 տարին չլրացած երեխաները։
Աջակցության ծրագրի շահառու չեն հանդիսանում նախկինում 250 հազար ՀՀ դրամի չափով (2020 թ. պատերազմի ավերածությունների հետևանքով բնակելի անշարժ գույք կորցրած քաղաքացիները) և 300 հազար ՀՀ դրամի չափով (2020 թ. պատերազմի հետևանքով բռնի կերպով տեղահանված և բնակավայր կորցրած քաղաքացիները) ֆինանսական օժանդակություն ստացած անձինք:
Վերջիններս ֆինանսական աջակցություն կստանան ՀՀ կառավարության կողմից:
Աջակցության տրամադրման կարգի վերաբերյալ առաջիկայում մանրամասն կհայտնենք: