Վրաստանի իշխանությունները Սաակաշվիլիին չեն հանձնի Ուկրաինային
copy image url

Վրաստանի իշխանությունները Սաակաշվիլիին չեն հանձնի Ուկրաինային

Արտաքին 3 տարի առաջ - 17:13 11-10-2021

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ երկրի իշխանությունները բացառում են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հանձնումը Ուկրաինային: Այս մասին նա հաղորդել է լրագրողներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Բացառված է: Ես 100%-ով հաստատում եմ, որ ոչ ոք նրան ոչ մի տեղ չի հանձնի: Նախ՝ ոչ ոք դա չի պահանջում: Առնվազն վեց տարի հետո նա կկարողանա մեկնել ցանկացած երկիր»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված