«Agile Manifesto»-ի հիմնադիրը Հայաստանում է
copy image url

«Agile Manifesto»-ի հիմնադիրը Հայաստանում է

Ներքին 3 տարի առաջ - 22:07 09-10-2021

Հոկտեմբերը խոստանում է լինել «թեժ»` հատկապես նախագծերի կառավարման ոլորտում ներգրավված մասնագետների համար: Ինչո՞ւ: Որովհետև ընդամենը երեք օրում` հոկտեմբերի 13-15-ը Երևանում կայանալու է երկու միջոցառում` Նախագծերի կառավարման 3-րդ տարեկան համաժողովը և «FrugAgile Conference»-ը, ինչպես նաև մեկ վարպետաց դաս` «Agile Manifesto»-ի հիմնադիր Արի վան Բեննեկումի մատուցմամբ: Միջոցառումների կազմակերպիչները մանրամասնել են, թե ինչ է սպասվում և ինչով են աննախադեպ կայանալիք միջոցառումները:

«PMI Armenia»-ի հիմնադիր-նախագահ Թոմաս Մազեջյանի խոսքերով․

Нет описания.

«Նախագծերի կառավարման ինստիտուտը (PMI) աշխարհի առաջատար մասնագիտական ասոցիացիաներից է, որն ավելի քան 50 տարի միավորում է միլիոնավոր մասնագետների: Իսկ ահա հայաստանյան մասնաճյուղը հիմնվել է 2016 թվականին: Մեր առաքելությունն է աջակցել նախագծերի կառավարման մասնագետների աճին և զարգացմանը, ինչին էլ, իր հերթին, որոշ չափով աջակցում է տարեկան համաժողովը: Այս տարի մեր համաժողովի թեման է լինելու «Թվային վերափոխումը»: Հոկտեմբերի 13-ին խոսելու ենք ժամանակի հրամայականի` ճկունության մասին, մրցունակ մնալու և հաճախորդների հետ նոր աշխարհում համագործակցելու գաղտնիքների մասին: Ունենալու ենք իսկապես հնչեղ անուններ` որպես խոսնակներ: Օրինակ՝ առաջին անգամ Հայաստանում հյուրընկալելու ենք «Agile Manifesto»-ի հիմնադիր Արի վան Բեննեկումին, որը կկիսվի անգնահատելի փորձով և կխոսի առաջիկա զարգացումների, ճկունության մասին: Մեզ կմիանա Մարկ Լայնսը, որը PMI-ում «Disciplined Agile»-ի գծով փոխնախագահն է, կունենանք պանելային քննարկում հայաստանյան տնտեսության ամենատարբեր ոլորտների առաջադեմ ներկայացուցիչների հետ, որոնք կպատմեն, թե ինչ է թվային տրանսֆորմացիան հենց իրենց ոլորտի համար: Նշեմ, որ մասնակցությունը կոնֆերանսին անվճար է, բայց գրանցումով, այնպես որ պետք է շտապել: Եվ այս ամենը մեր լավագույն գործընկեր-հովանավորների շնորհիվ, մասնավորապես «Դիջիթեյն» ընկերության, որը նաև սիրով հյուրընկալելու է միջոցառումն իր հարկի տակ»:

«FrugAgile»-ը ֆրանսիական կոնֆերանս է, որը միավորում է երկրներ, մայրցամաքներ, այս մասին ասաց Ֆաբրիս Բլոշը` «FrugAgile» կոնֆերանսի նախագահը․

«Ֆրանսիան և Հայաստանը միավորում են բազում կապեր, և մենք ցանկանում էինք այս տարի հատկապես, անցյալ տարվա դժվար իրադարձություններից հետո, լինել այստեղ: Կոնֆերանսը հիբրիդային է` առցանց և անցանց ֆորմատներով, իսկ անունն ինքնին հուշում է` խոսելու ենք «Agile»-ից, ճկուն լինելու և աշխատելու արվեստից, մեթոդաբանությունից, մտածելակերպից: Հոկտեմբերի 14-ին և 15-ին անցկացվող համաժողովին կհավաքվեն բանախոսներ Հայաստանից, Նիդեռլանդներից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից և ԱՄՆ-ից: Մենք կկիսվենք խորհուրդներով, լավ փորձով և գաղափարներով: Ամենից շատ ցանկանում ենք մեր միջև ստեղծել մի ցանց, որը կշարունակվի նաև համաժողովի ավարտից հետո»։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված