Վրաստանում Ռուսթավիի բանտի մոտ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և «Միացյալ ազգային շարժման» կողմնակիցները ակցիա են անցկացրել: Այս մասին հայտնում է «Էխո Կավկազա»-ն:
Ակցիայի մասնակիցները փորձել են «Ազատություն Միշային» գրություններ անել ասֆալտին և բանտի ցանկապատին:
Ոստիկանները ձերբակալել են ակցիայի մի քանի մասնակիցների՝ բացատրելով, որ օրենքով արգելված են վարչական շենքերի պատերին գրությունները:
Ակտիվիստները հայտարարում են, որ ցանկանում են քաջալերել Միխեիլ Սաակաշվիլիին և պահանջում են անհապաղ ազատ արձակել նրան: