Մենք գրել էինք, որ գործարար Տիգարան Արզաքանցյանը միացել է Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցությանը։ Անցած շաբաթ օրը տեղի է ունեցել կուսակցության համագումարը, և Արզաքանցյանը կուսակցությունում 30 տոկոս լիազորություն է ստացել։ Այսինքն՝ ըստ երևույթին, Արզաքանցյանը Դեմկուսի օրինակով այժմ էլ «Ալյանս»-ին է հովանավորում։ Սակայն, մեր աղբյուրներն ասում են, որ Արզաքանցյանի՝ կուսակցությունների փնտրտուքն այսքանով չի սահմանափակվի, և շուտով այս դաշինքին կիմանա նաև «Հայոց Հայրենիք» կուսակցությունը։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Հայոց Հայրենիք» կուսակցության վարչապետի թեկնածուն Արտակ Գալստյանն էր՝ Վանոյի Արտակը։ Նա ներկա է եղել «Ալյանս»-ի ՝ անցած շաբաթ տեղի ունեցած համագումարին՝ հյուրի կարգավիճակով, իսկ կուսկացության հովանավորը հայտնի Դոգն էր՝ Վարդան Ղուկասյանը։ Թեև Արզաքանցյանն ու Ուրիխանյանը նշել են, որ իրենք ընդդիմադիր դիրքերից են հանդես գալու և խնդիրը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, սակայն վերջիններս հավասարապես նաև խորհրդարանական ընդդիմությանն են քննադատում՝ ասելով, որ վերջիններս էլ պետք է հեռանան քաղաքականությունից, այսինքն՝ այսպես ասած՝ «ընդդիմության ընդիմություն» են լինելու նաև։