Նոր մանրամասներ՝ Արցախից տեղահանված անձանց հյուրանոցային ծառայություններ մատուցելու փաստաթղթերում կեղծ տեղեկություններ ներկայացնելու գործում
copy image url

Նոր մանրամասներ՝ Արցախից տեղահանված անձանց հյուրանոցային ծառայություններ մատուցելու փաստաթղթերում կեղծ տեղեկություններ ներկայացնելու գործում

Ներքին 3 տարի առաջ - 10:13 08-10-2021

ԱՀ ազգային անվտանգության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակներում ձեռք են բերվել օպերատիվ տվյալներ առ այն, որ ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և տնտեսվարող սուբյեկտի միջև կնքված Արցախի Հանրապետության դեմ 2020թ. սանձազերծված պատերազմի հետևանքով բռնի տեղահանված քաղաքացիներին հյուրատներում տեղավորելու տեսքով արտահայտված ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա 2021թ. ապրիլ ամսից մինչև 2021թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում պայմանագրերով նախատեսված` իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատող պաշտոնական փաստաթղթերում ներկայացվել են կեղծ տեղեկություններ՝ հյուրանոցում բնակվող անձանց մասին, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի հասնող շուրջ 6.020.000 դրամ գումարի գույքային վնաս: