Նախագահ Արմեն Սարգսյանը Հռոմում ծաղկեպսակ է դրել «Հայրենիքի խորանին»

Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 10:13 07-10-2021

Իտալիայի Հանրապետություն պետական այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը Հռոմում այցելել է Վենետիկի հրապարակ, որտեղ նրան դիմավորել են Իտալիայի պաշտպանության նախարար Լորենցո Գուերինին և բարձրաստիճան զինվորականներ։

Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հայաստանի նախագահը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել «Հայրենիքի խորանին»։

Հիշեցնենք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի հրավերով հոկտեմբերի 5-ին ժամանել է Հռոմ։ Հոկտեմբերի 6-ին մեկնարկել է ՀՀ նախագահի պետական այցը Իտալիա։

Նա արդեն հանդիպել է իր իտալացի գործընկեր Սերջո Մատարելլայի ու Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ, ինչպես նաև ընդլայնված ձևաչափով հանդիպում է ունեցել իտալական իշխանությունների ներկայացուցիչների հետ: