Քոչարյանը Ադրբեջանի կողմից հսկվող ճանապարհի մասին. Սյունիքում տեղի ունեցողն անընդունելի է եւ անհասկանալի
copy image url

Քոչարյանը Ադրբեջանի կողմից հսկվող ճանապարհի մասին. Սյունիքում տեղի ունեցողն անընդունելի է եւ անհասկանալի

Ներքին 3 տարի առաջ - 12:27 04-10-2021

Սյունիքում տեղի ունեցողը անընդունելի է եւ անհասկանալի։ Այս մասին հոկտեմբերի 4-ի մամուլի ասուլիսում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Դուք կարծում եք՝ մենք ներե՞լ ենք իշխանություններին։ Դուք իսկապե՞ս այդպես եք կարծում։ Դա վիրավորական ընկալում է։ Ավելի շուտ ներել է զանգվածը, որը քվեարկել է այս իշխանությունների օգտին։ Հաշտվե՞լ ենք։ Ոչ, չենք հաշտվել։ Փորձում ենք պայքարել։ Եվ չենք հաշտվի։

Այն, ինչ տեղի է ունենում Սյունիքում, անընդունելի է եւ անհասկանալի։ Երբ զորքերը հանում էին եւ ճանապարհը տալիս էին, չգտնվեց մի մարդ, որպեսզի պնդի, որ ճանապարհը պետք է մնա մեր վերահսկողության տակ»,- փաստել է նախկին նախագահը։

Նա հիշեցրեց, որ Փաշինյանը հսկայական տարածքներ է հանձնել` չնայած պայմանավորվածությունն այն էր, որ յուրաքանչյուրը մնում է այնտեղ, ուր հասել է: Մենք չկարողացանք այնպես բանակցությունները վարել, որպեսզի տեղակայվենք ճանապարհից 200-300 մետր հեռավորության վրա եւ պահենք: Ըստ Քոչարյանի` մի պաշտոնյա բացատրեց, խոսքը Ռուսաստանի նախագահի մասին չէր, որ նրան խնդրել են այդ մասին, եւ ինչպե՞ս նա կարող էր մերժել: Հարցն այն է, թե ով է ստորագրել դեկտեմբերի փաստաթուղթը, պարզաբանեց Քոչարյանը:

«Չբացատրեցին, որ ճանապարհը հանձնել չի կարելի: Եթե ​​այդքան ուզում ես, հանձնիր մի քանի տարի հետո, երբ այլընտրանքային ճանապարհ լինի: Ճնշման բոլոր լծակները փոխանցեցին ադրբեջանցիներին, որպեսզի նրանք խաղան քեզանով: Ինչու՞ իշխանությունները չեն արձագանքում Ադրբեջանի նախագահի ծաղրին: Չեն արձագանքում, քանի որ վաղը ադրբեջանցիները կարող են փակել ճանապարհը, եւ նրանք կհայտնվեն փակուղում: Չմտածված քայլեր արցեին` կամ վախից, եւ հանձնեցին հակառակորդին ճնշման լծակները: Նա կարող է անել քեզ հետ` ինչ ուզում է: Իսկ դուք ասում եք` համակերպվել ենք: Խորհուրդ տվեք` ի՞նչ անել: Բայց զգալի մասը համակերպվեց դրա հետ, քվեարկեց նրանց օգտին»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը:

Ամենից շատ դիտված