Բրազիլիայում բողոքի ցույցեր են ընթանում նախագահ Ժաիր Բոլսոնարոյի դեմ։ Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ցուցարարները պահանջում են Բոլսոնարոյի իմպիչմենտը՝ կորոնավիրուսային համաճարակի դեմ նրա քաղաքականության պատճառով, որին մեղավոր էին ճանաչել 600,000 մարդու մահվան մեջ: Բրազիլիայի նախագահը հայտնի է որպես պատվաստումների արշավի քննադատ: Նա նաև դեմ էր դիմակներ կրելուն և սոցիալական հեռավորությունը պահպանմանը: Քաղաքական գործիչը կարծում է, որ պատվաստումները չեն կարող պարտադիր լինել և պետք է կատարվեն ցանկացողների կողմից:
Բացի այդ, Բրազիլիայում, բողոքի ակցիաների ֆոնին, քաղաքական իրավիճակը սրվել է։ Ցուցարարներին աջակցում է տեղի ընդդիմությունը՝ նշելով գնաճի զգալի աճը Բոլսոնարոյի ղեկավարության ընթացքում:
Բոլսոնարոյի նախագահության երկու տարիների ընթացքում նրա դեմ իմփիչմենթի համար ավելի քան 130 դիմում է ներկայացվել:
Ավելի վաղ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսանարուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա էր ժամանել դիմակով այն բանից հետո, երբ նրան թույլ չեն տվել մտնել Նյու Յորքի ռեստորան: