Իսրայելի զինվորները ձերբակալել են Գազայի հատվածի երկու բնակիչների՝ նռնակներով լի պարկով
copy image url

Իսրայելի զինվորները ձերբակալել են Գազայի հատվածի երկու բնակիչների՝ նռնակներով լի պարկով

Արտաքին 3 տարի առաջ - 15:58 02-10-2021

Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) զինծառայողները ձերբակալել են Գազայի հատվածի երկու բնակիչների, ովքեր փորձել էին Իսրայել տարածք ներթափանցել նռնակներով լի պարկով: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իսրայելական բանակի մամուլի ծառայությանը:

«Այսօր առավոտյան ՑԱԽԱԼ-ի զինծառայողները ձերբակալել են երկու կասկածյալի, ովքեր փորձում էին սահմանային արգելափակոցի միջով Գազայի հատվածից անցնել Իսրայելի տարածք»,- ասվում է ՑԱԽԱԼ-ի հաղորդագրության մեջ: Մամուլի գրասենյակը հավելել է, որ ձերբակալված պաղեստինցիներն ուղարկվել են անվտանգության ծառայություն՝ հարցաքննության: