Կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը հայտարարել է մարզական կարիերան վերսկսելու մասին
copy image url

Կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը հայտարարել է մարզական կարիերան վերսկսելու մասին

Սպորտ 3 տարի առաջ - 16:02 01-10-2021

Ռիոյի ՕԽ սուսերամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը հայտարարել է մարզական կարիերան վերսկսելու որոշման մասին:

«Ես վերսկսում եմ կարիերաս, ցանկանում եմ վերադառնալ մեծ սպորտ և արդեն սկսել եմ մարզվել:

Այս որոշման պատճառը Տոկիոյում մեր թիմի գերազանց ելույթն էր, ինչպես նաև իմ մարզիչ Դմիտրի Գլոտովի աջակցությունը, ով կրկին պատրաստ է ինձ հետ քայլել այս ճանապարհով:

Հուսով եմ, որ 2024 թվականի Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերում ես կրկին կկարողանամ գոնե զգալ 2016 թվականի Խաղերի հույզերը», – մեջբերում է Եգորյանին ՏԱՍՍ-ը:

Ամենից շատ դիտված