Միացյալ Նահանգների ներքին անվտանգության նախարարության կայքում նոր ուղեցույցներ են հրապարակվել Ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայությունների համար, որոնք ճանաչել են 11 միլիոն անօրինական միգրանտների երկրից արտաքսելու անկարողությունը:
«Ենթադրվում է, որ Միացյալ Նահանգներում կա ավելի քան 11 միլիոն քաղաքացի չհանդիսացող անձ, որոնք անհրաժեշտ փաստաթղթեր չունեն կամ պետք է արտաքսվեն այլ պատճառներով: Մենք ռեսուրսներ չունենք քաղաքացի չհանդիսացող այդ անձանց բերման ենթարկելու և արտաքսելու համար»,- նշված է փաստաթղթում:
Ըստ ներքին անվտանգության նախարարության ղեկավար Ալեխանդրո Մայորկասի, ներգաղթի վերահսկողության աշխատակիցները պետք է յուրաքանչյուր դեպք առանձին դիտարկեն:
«Հետևաբար, մենք պետք է գործենք մեր հայեցողությամբ և որոշենք, թե ում նկատմամբ պետք է առաջին հերթին միջոցներ ձեռնարկել, որոնք ուղղված կլինեն ներգաղթի վերաբերյալ օրենսդրության պահպանմանը»,- նշվում է փաստաթղթում: