Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում ավարտվեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանավորելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի դատարան ներկայացրած՝ կալանքի միջնորդության քննությունը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել է միջնորդությունը, համաձայն որի Դավիթ Տոնոյանը երկու ամսով կկալանավորվի: Այս մասին հայտնեց Տոնոյանի պաշտպանը:
Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով Դավիթ Տոնոյանը ձերբակալվել է։ Քրեական գործը հարուցված է ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ։