Թուրքիայում տղամարդը կամավորների հետ անտառում մի քանի ժամ իրեն է փնտրել
copy image url

Թուրքիայում տղամարդը կամավորների հետ անտառում մի քանի ժամ իրեն է փնտրել

Արտաքին 3 տարի առաջ - 11:59 30-09-2021

Թուրքիայում 50-ամյա Բեյհան Մութլուն ընկերների հետ խնջույքից հետո գնացել է անտառ և անհետացել: Ավելի ուշ նրան հայտնաբերել են որոնումների դուրս եկած կամավորների մեջ, գրում է LADbible-ը:

Մութլուն խորացել է անտառում և մոլորվել: Ընկերները չկարողանալով գտնել նրան՝ ոստիկանություն են կանչել:

Արդյունքում փրկարարական խումբ է հավաքվել, որին նաև կամավորներներ են միացել: Որոնումների ժամանակ մարդիկ բացականչել են անտառում մոլորվածի անունը: Ինչ-որ պահի, ավելի ուշ խմբին միացած կամավորներից մեկը, լսելով այդ անունը՝ հարցրել է. «Սպասեք, իսկ ու՞մ ենք մենք փնտրում: Բեյհան Մութլուն ես եմ»:

Արդյունքում, որոնողական աշխատանքներն ավարտվել են, Մութլուն և նրա անհանգստացած ընկերները բարեհաջող վերադարձել են տուն:

Ամենից շատ դիտված