Կառավարությունը ԲԿ-ներում հերթագրված քաղաքացիների համար ԱՆ-ին գումար կհատկացնի
copy image url

Կառավարությունը ԲԿ-ներում հերթագրված քաղաքացիների համար ԱՆ-ին գումար կհատկացնի

Ներքին 3 տարի առաջ - 22:04 29-09-2021

Կառավարության պահուստային ֆոնդից 1,2 միլիարդ դրամ լրացուցիչ դոտացիա կհատկացվի առողջապահության նախարարությանը: Նախարարությունը որոշման նախագիծ է ներկայացրել կառավարություն, որով լրացուցիչ ֆինասավորում է ակնկալում՝ պետպատվերով բժշկական ծառայություններ ստացող անձանց սպասարկելու համար: Հիշեցնենք՝ օգոստոսից Երեւանի եւ մարզային խոշոր բժշկական կենտրոններում գրեթե սպառվել էին «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» տողով հատկացված գումարները, ԲԿ-ները բազմաթիվ քաղաքացիների էին հերթագրել եւ սպասում էին պետական ֆինանսավորման:

Ամենից շատ դիտված