Շրի Լանկայում հայտարարել են հոկտեմբերի 1-ից ՊՇՌ թեստերի չեղարկման մասին
copy image url

Շրի Լանկայում հայտարարել են հոկտեմբերի 1-ից ՊՇՌ թեստերի չեղարկման մասին

Արտաքին 3 տարի առաջ - 17:01 29-09-2021

Շրի Լանկայի առողջապահության նախարարությունը որոշել է, որ երկիր այցելելիս որոշ զբոսաշրջիկներ ժամանելուն պես պարտավոր չեն լինի անցնել ՊՇՌ թեստ: Միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ դրա համար երկրի հյուրերը պետք է լիովին պատվաստված լինեն և ունենան տեղեկանք ՊՇՌ թեստավորման վերաբերյալ՝ արված մինչև թռիչքը 72 ժամից ոչ շուտ:

Ամբողջությամբ պատվաստում չանցած զբոսաշրջիկները պարտավոր կլինեն երկիր ժամանելուն անցնել կրկնակի թեստ, ինչպես նաև պահպանել երկշաբաթյա կարանտին՝ կամ դիտարան-հյուրանոցում, կամ պետական ​​կարանտինային կենտրոնում: Կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի դեպքում 12-րդ օրը կարանտինը կհանվի: Նաև զբոսաշրջիկները կկարողանան հաճախել առողջապահության նախարարության կողմից հավանության արժանացած էքսկուրսիաներին:

Նոր կանոնները կգործեն հոկտեմբերի 1-ից, փոխանցում է colombopage.com-ը:

Ամենից շատ դիտված