Մարդկությունը չափազանց մոտ է միջուկային ոչնչացման շեմին։ Այս մասին Twitter-ում գրել է ՄԱԿ -ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում պահվում է մոտ 14 հազար միջուկային զենք, ուստի մարդիկ դեռ անընդունելիորեն մոտ են միջուկային ոչնչացման սպառնալիքին:
«Եկել է ժամանակը ցրելու միջուկային հակամարտության ամպը, ոչնչացնելու միջուկային զենքն աշխարհում, բացելու վստահության և խաղաղության նոր դարաշրջան», - ասել է Գուտերեշը:
Միջուկային զենքի ամբողջական վերացման միջազգային օրը նշվում է սեպտեմբերի 26 -ին: