Կանարյան կղզիներում փակել են օդանավակայանը՝ հրաբխի ժայթքման պատճառով
copy image url

Կանարյան կղզիներում փակել են օդանավակայանը՝ հրաբխի ժայթքման պատճառով

Արտաքին 3 տարի առաջ - 17:17 25-09-2021

Կանարյան կղզիներում դադարեցվել է Պալմա կղզու օդանավակայանի աշխատանքը: Դա կապված է Կումբրե Վյեխա հրաբխի ժայթքման հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իսպանիայի օդանավակայանի օպերատորի (AENA) կանարյան բաժնի մամուլի ծառայությանը:

«Օդանավակայանը չի աշխատում»,- հստակեցրել են նրանք: AENA-ն բացատրել է, որ աշխատանքներ են տարվում ժայթքման պատճառով կուտակված մոխիրը մաքրելու ուղղությամբ:

Դեռևս տվյալներ չկան, թե օդանավակայանը երբ կարող է նորից սկսել գործել:

Ամենից շատ դիտված