Փարիզի սահմանին որոշել են պատ կառուցել՝ թմրամոլների դեմ պայքարի համար
copy image url

Փարիզի սահմանին որոշել են պատ կառուցել՝ թմրամոլների դեմ պայքարի համար

Արտաքին 3 տարի առաջ - 14:45 25-09-2021

Փարիզի իշխանությունները սկսել են պատ կառուցել Պորտ դե լա Վիլետ այգու շրջանում: Առաջին հերթին նրանք ցանկանում են աղյուսով թունել կառուցել օղակաձև ճանապարհի տակ: Այս կերպ Ֆրանսիայի մայրաքաղաքի իշխանությունները ցանկանում են արվարձանները պաշտպանել թմրամոլներից: Դրանք այս տարածք են բերել Ստալինգրադի հրապարակից և Ժարդեն դ’Էոլ պարկից:

130 ապասոցիալական տարրերի արտաքսումը, Փարիզի իշխանությունների կարծիքով, պետք է բարելավի քրեական իրավիճակը քաղաքի փողոցներում: Արվարձանների բնակիչները համաձայն չեն դրա հետ: Նրանք չեն ցանկանում, որ թմրամոլների արգելաբնակավայրերը իրենց տների հարևանությամբ լինեն:

Հարևան կոմունաներից մեկի քաղաքապետը Փարիզի իշխանություններին մեղադրել է պաշտպանությունը խեղաթյուրելու համար: Նրա խոսքով, ամեն մի ցանկացող կարող է շրջանցել կանգնեցված պատը, քանի որ դրանից հարյուր մետր աջ ու ձախ անցումներ կան:

Ամենից շատ դիտված