Թուրքիան ևս մի քանի հազար զինվորականների է ուղարկել Սիրիա. Bloomberg
copy image url

Թուրքիան ևս մի քանի հազար զինվորականների է ուղարկել Սիրիա. Bloomberg

Արտաքին 3 տարի առաջ - 14:58 23-09-2021

Թուրքիան լրացուցիչ զորքեր է ուղարկել Սիրիայի հյուսիս-արևմուտք: Այս մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով թուրքական կառավարության աղբյուրներին:

Նրանց տվյալներով՝ ևս մի քանի հազար զինծառայողներ կապահովեն երկու երկրների սահման տանող ճանապարհների նկատմամբ վերահսկողությունը, իսկ Իդլիբում սիրիական ուժերի հարձակման դեպքում նրանք պարտավոր կլինեն հետ մղել այն:

Սիրիայում տիրող իրավիճակը, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով, պետք է քննարկվի Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը, որը, ինչպես սպասվում է, կկայանա ՌԴ-ում սեպտեմբերի 29-ին:

Ամենից շատ դիտված