Պերմի պետական համալսարանի դասախոսներից մեկը փակել է ուսանողներին լսարանում, երբ հրաձգությունը սկսվել է, նրանք գտնվում էին անվտանգության մեջ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է բուհի ուսանողներից մեկը, որը շենքում է եղել հրաձգության ժամանակ:
«Այն պահին, երբ ամեն ինչ սկսվեց, մենք առաջին մասնաշենքում էինք: Նա (դասախոսը-խմբ.) փակեց մեզ, ասաց, որ հանդարտվենք, և մենք այդ ամբողջ ժամանակ հանգիստ նստած էինք անվտանգության մեջ: Ոչ մի հուզիչ բան չի եղել, ամեն ինչ լավ է»,- նշել է երիտասարդը:
Բուհի մեկ այլ ուսանող հայտնել է, որ ուսանողները շրխկոցներ են լսել տեղական ժամանակով 11.30-ին և անմիջապես փակվել են լսարանում:
«Շրխկոցներ էին լսվում շենքի ներսում և փողոցում: Հետո, մոտ մեկ ժամ անց, ամեն ինչ ավարտվեց»,- նշել է նա: