Կոպիրկինը՝ ՀՀ-ում անցկացվող Պետդումայի ընտրությունների ընթացքի մասին
copy image url

Կոպիրկինը՝ ՀՀ-ում անցկացվող Պետդումայի ընտրությունների ընթացքի մասին

Ներքին 3 տարի առաջ - 16:08 19-09-2021

Ռուսաստանի Դաշնության ութերորդ գումարման Դաշնային ժողովի Պետական դումայի ընտրությունները անցկացվում են նաև Հայաստանում։ Լրագրողների հետ զրույցում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ ընդհանուր առմամբ Հայաստանում ստեղծվել է 6 ընտրատեղամաս՝ ՌԴ դեսպանատանը, «Էրեբունի» օդանավակայանում և Գյումրիում, որից մեկը՝ ՌԴ գլխավոր հյուպատոսարանում, և երեքը՝ ռուսական 102-րդ ռազմական բազայում։

«Քվեարկությունը բնականոն ընթանում է։ Ռուսաստանի օրենսդրության համապատասխան ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները ՌԴ քաղաքացիների ազատ կամարտահայտությունը ապահովելու համար»,- ասել է ՌԴ դեսպանը։

Կոպիրկինը քաղաքացիների ակտիվությունը նորմալ է գնահատում։ Ըստ դիվանագետի՝ ՌԴ դեսպանատան ընտրատեղամասում շուրջ 300 քաղաքացի արդեն իսկ քվեարկել է։

ՌԴ դեսպանի խոսքով՝ Երևանում և Գյումրիյում հաշվառված են շուրջ 20 հազար ՌԴ քաղաքացի, սակայն յուրաքանչյուր ոք, ով ունի ՌԴ անձնագիր, կարող է գալ և մասնակցել քվեարկությանը։

Ամենից շատ դիտված