Որոտանի մոտ Ադրբեջանի ոստիկանությունը ստուգում է իրանական պետհամարանիշներով բեռնատարները․ ԱԱԾ
copy image url

Որոտանի մոտ Ադրբեջանի ոստիկանությունը ստուգում է իրանական պետհամարանիշներով բեռնատարները․ ԱԱԾ

Ներքին 3 տարի առաջ - 21:11 12-09-2021

Սույն թվականի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ից, Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ձեզ գուցե հետաքրքրի