Չինական COVID-պատվաստանյութն առաջին անգամ կփորձարկեն նորածինների վրա
copy image url

Չինական COVID-պատվաստանյութն առաջին անգամ կփորձարկեն նորածինների վրա

Արտաքին 3 տարի առաջ - 18:58 11-09-2021

Չինական Sinovac դեղագործական ընկերությունը հարավաֆրիկյան գործընկեր Numolux Group-ի հետ միասին կորոնավիրուսի դեմ CoronaVac պատվաստանյութը կփորձարկեն կես տարեկանից մինչև 17 տարեկան երեխաների վրա: Այս մասին հայտնել է Global Times թերթը:

Նշվում է, որ հետազոտությունը կիրականացվի Հարավային Աֆրիկայում:

Նրանց նպատակն է գնահատել Sinovac պատվաստանյութերի անվտանգությունը, իմունոգենությունը և արդյունավետությունը երեխաների շրջանում կորոնավիրուսային վարակի և COVID-19-ի ծանր դեպքերի ժամանակ:

Պարբերականի տվյալներով՝ սա երրորդ դեղաչափի աշխարհում առաջին կլինիկական փորձարկումն է նորածինների վրա: Նախկինում ապացուցված էր չինական դեղամիջոցի արդյունավետությունը երեք տարեկանից սկսած երեխաների համար: