Թուրքիայում ծեծել և «օրենքով գողի» կարգավիճակից զրկել են Ջեյրան Խոնսկուն
copy image url

Թուրքիայում ծեծել և «օրենքով գողի» կարգավիճակից զրկել են Ջեյրան Խոնսկուն

Արտաքին 3 տարի առաջ - 16:10 11-09-2021

Թուրքիայում վրացի «օրենքով գողերի» միջև պարզաբանման ընթացքում ծեծել և «թագազրկել են» քրեական հեղինակություն Ջեյրան Կինցուրաշվիլիին (Ջեյրան Խոնսկի), հաղորդում է «Փրայմ Քրայմ»-ը: Նշվում է, որ կոնֆլիկտի պատճառը քութայիսցի գողերի հետ ֆինանսական վեճն էր, որոնք եկել էին Ջեյրանի տուն:

Մասնավորապես, Ջեյրան Խոնսկու մոտ էին եկել «օրենքով» գողեր Ռամազ Ձնելաձեն, Բեսո Կուպրաշվիլին և Մալխազ Մգալոբլիշվիլին: Ջեյրանը նյարդային է արձագանքել նրանց այցին, ինչի հետևանքով ֆիզիկական ներգործություն է ստացել Ձնելաձեի կողմից: Ջեյրանը պատասխանել է՝ գետնին տապալելով Ռամազին, և պատրաստվում էր հարվածել նրան, սակայն գործին միջամտել է Կուպրաշվիլին: Նրանք Ձնելաձեի հետ միասին «դաս են տվել» Ջեյրանին: Այցելուները նաև հայտարարել են, որ Խոնսկին այլևս օրենքով գող չէ և զրկվում է այդ կարգավիճակից:

Շուտով կոնֆլիկտի վայր է հասել հայտնի գող Չիխլաձե Գուրամը (Կվեժովիչ), բայց նա այլևս չի կարողացել աջակցել Ջեյրանին:

Ամենից շատ դիտված