Աֆղանստանի կանանց նվագախմբի տարհանումը տապալվել է քնած թալիբի պատճառով
copy image url

Աֆղանստանի կանանց նվագախմբի տարհանումը տապալվել է քնած թալիբի պատճառով

Արտաքին 3 տարի առաջ - 10:17 11-09-2021

Զոհրա նվագախմբի, որը հայտնի է նաև որպես Աֆղանստանի կանանց նվագախումբ, և Աֆղանստանի երաժշտության ազգային ​​ինստիտուտի երաժիշտներին տարհանելու փորձը ձախողվել է, քանի որ թալիբները հրաժարվել են արթնացնել իրենց հրամանատարին Քաբուլի օդանավակայանում: Հաղորդում է The Walt Street Journal-ը:

Ըստ հրապարակման՝ ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել օգնել Քաբուլի օդանավակայանի միջոցով երաժիշտներին լքել երկիրը, այս որոշումը պաշտպանել են ամերիկացի քաղաքական գործիչները և զինվորականները, ինչպես նաև անվտանգության և հետախուզության նախկին աշխատակիցների թիմը: Երաժիշտներին, նրանց հարազատներին և ուսուցիչներին նստեցրել են ավտոբուսներ և բերել օդանավակայան:

Սակայն փախուստի ծրագիրը տապալվել է, քանի որ թալիբները հրաժարվել են արթնացնել օդանավակայանում գտնվող անցակետում քնած հրամանատարին՝ տարհանման վերջնական թույլտվություն ստանալու համար: