Թուրք ընդդիմադիրները հանդիպել են Իրաքյան Քուրդիստանի վարչապետի, այլ պաշտոնյաների հետ
copy image url

Թուրք ընդդիմադիրները հանդիպել են Իրաքյան Քուրդիստանի վարչապետի, այլ պաշտոնյաների հետ

Արտաքին 3 տարի առաջ - 18:49 06-09-2021

Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատվիրակությունը մեկնել է Իրաքյան Քուրդիստան, որտեղ հանդիպել է տեղի ղեկավարության հետ։

Առանձին հանդիպումներ են եղել Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի, ինչպես նաև նախկին ղեկավար Մասութ Բարզանիի հետ։ Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Մասրուր Բարզանին թուրք ընդդիմադիրների պատվիրակությանն ասել է, որ Թուրքիան Քուրդիստանի համար կարևոր երկիր է, և այդ առումով Էրբիլը ցանկանում է խորացնել երկկողմ հարաբերությունները։

Հանդիպումներ են եղել նաև Իրաքյան Քուրդիստանի այլ պաշտոնյաների հետ։ Ինչպես նշել է ԺՀԿ-ի փոխնախագահը՝ այցի նպատակն է ամրապնդել կապերը քրդերի հետ։ Նշվում է նաև, որ ԺՀԿ-ի պատվիրակությունը հանդիպել է Իրաքի թուրքմենական համայնքի ներկայացուցիչների հետ։