Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլահ Սալեհը Փանջշիրից փախել է Տաջիկստան. Al-Jazeera
copy image url

Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլահ Սալեհը Փանջշիրից փախել է Տաջիկստան. Al-Jazeera

Արտաքին 3 տարի առաջ - 12:13 06-09-2021

Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլահ Սալեհը, որն իրեն հռչակել էր պետության ղեկավարի պաշտոնակատար «Թալիբանի» կողմից երկրում իշխանությունը զավթելուց հետո, Փանջշիրից փախել է Տաջիկստան: Հաղորդում է Al Jazeera-ն՝ հղում կատարելով Աֆղանստանի նախագահի նախկին վարչակազմի աղբյուրին:

Օգոստոսի 15-ին թալիբները հայտարարեցին Աֆղանստանի ողջ տարածքի վրա վերահսկողություն սահմանելու մասին: Դրանից հետո դիմադրության ուժերը տեղակայվեցին Աֆղանստանի Փանջշիր նահանգում:

Սեպտեմբերի 6-ին «Թալիբան» շարժման խոսնակ Զաբիուլահ Մուջահիդը հայտարարեց, որ խմբավորումն ամբողջությամբ գրավել է Աֆղանստանի հյուսիսում նախկինում անառիկ Փանջշիր գավառը, որտեղ գործում էին դիմադրության ուժերը:

Ավելի ուշ Փանջշիրի դիմադրության ուժերը հերքեցին նահանգը գրավելու թալիբների պնդումը:

Ավելի վաղ Ամրուլահ Սալեհը հայտարարել էր, որ Պակիստանն աջակցում է Աֆղանստանի Փանջշիր նահանգ ներխուժած թալիբներին:

Ամենից շատ դիտված